Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեկ այսպիսին էր օրը

Երեկ այսպիսին էր օրը
24.04.2024 | 13:35

Տարեց տղամարդը դժվարությամբ էր քայլում, քայլում էր դանդաղ, մտախոհ, ժամանակ առ ժամանակ շունչ առնում։
Զգուշորեն իջավ Ծիծեռնակաբերդի անմար կրակ տանող նեղլիկ աստիճաններով։
Մոտեցավ, զույգ ծաղիկները խոնարհեց հուշաքարին։
Աչքերը երկինք հառեց, խաչակնքեց, աղոթ մրմնջաց։
Ապա հանեց գլխարկը, դժվարությամբ ծնկի իջավ։ Հեկեկաց։
Անմար կրակի մոտ կանգնած օտարազգիները քարացան ու մեկեն ձեռքերը տարան գլխարկներին։
Խոնարհում էր։
Ցնցվեցի։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ